Երեւանի բնակիչներ Էդուարդ Գասպարյանին ու Կարեն Սիմոնյանը բերման են ենթարկվել անօրինական թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Նրանց մոտից հայտնաբերվել է «Հերոին» տեսակի փաթեթավորված թմրամիջոց:
Նշենք , որ 2015թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետազոտության ծառայողները անօրինական թմրամիջոց պահելու եւ օգտագործելու վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո մայրաքաղաքի Համբարձումյան փողոցում հայտնաբերել են նրանց:
Էդուարդ Գասպարյանի ու Կարեն Սիմոնյանի մոտից հայտնաբերված թմրանյութը առգրավվել է:











