Սիրիայի քաղաքցի Մուֆակ Մահմուդի Ալոսմայինը եւ Երեւանի բնակիչներ Սարգիս Ղուկասյանն ու Գեւորգ Սարգսյանը (Ջունգլ մականունով) կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել:

Նոյեմբերի 29-ին Բագրատաշենի մաքսատան հարակից խանութներում եւ բենզալցակայանում անհայտ անձինք կեղծ 100 դոլարանոց էին իրացրել: Որի մասին տեղեկացել են  ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները: Հայտնի էր, որ կեղծարարները արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենայով են շրջում: Հասցրել էին իրացնել 3-4 հարյուր դոլար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: