Ամերիկյան Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքում բանկի նախորդ թալանի մասին ուղիղ եթերում հեռարձակվող ռեպորտաժի ժամանակ նույն բանկը երկրորդ անգամ թալանել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Նկարահանման ժամանակ բանկի աշխատակիցներից մեկը դուրս է վազել շենքից եւ մատնացույց արել գողի ուղղությամբ: Լրագրողը հեռացել է նկարահանումների վայրից՝ արտակարգ իրավիճակների ծառայություն զանգահարելու համար:

Իրավապահներին հաջողվել է բռնել գողին: Ոստիկանության տեղեկացմամբ, նա տեղի 36-ամյա բնակիչ է: