Դերասան Ալեքսանդր Գլովյակը, որը խաղացել էր  «Գարդեմարիններ» եւ «Պոկրովյան դարպասներ» ֆիլմերում, մահացած է հայտնաբերվել Մոսկվայի արեւելքում գտնվող բնակարանում: Այդ մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններում աղբյուրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Նախօրեին քաղաքացիներից տեղեկություն էր ստացվել Նովոգիրեեւսկայա 54 հասցեում հրդեհի վերաբերյալ: Բնակարանում կրակը մարելուց եւ ավերված հատվածները մաքրելուց հետո հայտնաբերել էին տանտիրոջ մարմինը գլխի վնասվածքներով եւ կապտուկներով», — պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը: 

Քննության ընթացքում առգրավվել են անվտանգության տեսախցիկի տեսագրությունները: 

«Տեսագրությունում երեւում է, թե մուտքից ինչպես է շան հետ զբոսնելու դուրս գալիս, հետո վերադառնում է, եւ իրերով դուրս է գալիս երիտասարդ մարդ», — նշել է աղբյուրը: 

Ոստիկանները համարում են, որ այդ երիտասարդը կապ ունի սպանության հետ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

Lifenews-ը, ոստիկանությանը վկայակոչելով, տեղեկացնում է, որ դերասան Ալեքսանդր Գոլովյակին կարող  է մականով ծեծած եւ մարմինն այրած լինել հյուրը` Ալեքսանդր Ռեմիզովը: