Հայաստանի Վերահսկիչ պալատի 2014 թվականի զեկույցը, որն ԱԺ-ում ներկայացրել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, Հովիկ Աբրահամյանի մեծ խաղի մի մասն է, որն այն ժամանակ խորհրդարանի նախագահն էր, հիմա երկրի վարչապետը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հովիկ Աբրահամյանն իր վերահսկողության տակ է վերցրել իշխանական եւ ոչ իշխանական ուժերի մեծ մասը՝ նպատակ ունենալով տապալել Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը այդ պլանի կարեւոր մասն էր: Մասնակիորեն այն իրականացվա, որովհետեւ Սերժ Սարգսյանը ստիպված էր վարչապետին հեռացնել:
Բայց հետո Սարգսյանը ռեւանշ վերցրեց, ու հիմա արդեն Հովիկ Աբրահամյանն էր ստիպված նեղել իր զինակից Գագիկ Ծառուկյանին: Բայց իշխանության ներքին պայքարը դեռ չի ավարտվել: Սերժ Սարգսյանը վերադարձրեց Տիգրան Սարգսյանին ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնին: Դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի գործերն ապագայում կարող են կտրուկ վատանալ: Հատկապես, հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է սեպ խրել Աբրահամյանի եւ նրա սիրելի խնամի ու զինակից Ծառուկյանի միջեւ:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը պահպանում է առավելությունը, նա ջերմ հարաբերություններ ունի մի շարք ընդդիմադիր ուժերի հետ: Այդ նույն ընդդիմադիրների, որոնք երեք կաշի էին քերթում նախորդ կառավարությունից, հիմա մի փոքր լռել են»,-հայտարարել է Փաշինյանը:











