Իշխանությունները ցանկանում էին խանգարել «Նոր Հայաստանի» հանրահավաքներին: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչների հետ «Նոր Հայաստանի» վերջին հանդիպումների ժամանակ իշխանությունները դիմել են տարբեր հնարքների եւ ուղարկել են իրենց «թափթփուկներին»: Այդ մարդիկ խոսում էին խոսքի իրավունքից, սակայն ի վիճակի չէին անգամ կապակցված միտք հայտնել:
«Նրանց ասածների մեծ մասը հետեւյալն էր. «Ով եք դուք, որ եկել եք մեր քաղաք»: Ուզում եմ ասել հետեւյալը. ես ծնվել եմ Երեւանում, իմ ծնողները՝ նույնպես: Ես ոչ ոքի իրավունք չունեմ ասել՝ մի՛ եկեք Երեւան: Երեւանը, Կապանը, Էջմիածինը բոլորինն են: Այդ տեղական ռասիզմն անօգուտ է»,- ասել է Փոստանջյանը:











