Երեւանի Բագրատունյաց պողոտայից դեկտեմբերի 15-ին,  պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման  է ենթարկվել 12 մարմնավաճառ:

Դեկտեմբերի 15-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները Շենգավիթի բաժնի եւ պահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում էին:

Կեսգիշերին մոտ ձեռնարկած համալիր գործողությունների շնորհիվ,  անառականոցի վերածած հյուրանոցից պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 12 մարմնավաճառ:

Բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել:

Կատարվում է հետաքննություն: