ՌԴ մերձմոսկովյան Իստրայում 15-ամյա դպրոցական աղջիկը որոշել էր սպանել է իր ընտանիքի անդամներին: Նրան այդ գործում օգնել էր նրա ընկերը՝ 18-ամյա Ալեքսանդրը:
Դեպքից առաջ աղջիկը վիճել էր ծնողների հետ, ովքեր պահանջել էին, որ նա բաժանվի իր ընկերոջից, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Սոցիալական ցանցում նամակագրությունից պարզ էր դարձել, որ զույգը որոշել էր սպանել ընտանիքի բոլոր անդամներին՝ հորը, մորը եւ ավագ քրոջը, հայտնում է LifeNews-ը:
Ընտանիքի հորը դանակի 30 հարված էին հասցրել, իսկ Ալեքսնադրը հարվածներ էր հասցրել ընկերուհու մոր գլխին: Աղմուկի վրա դուրս էր եկել ավագ քույրը եւ տեսել դանակը ձեռքին բռնած քրոջ եւ նրա ընկերոջ ուրվագծերը: Ծնողներից մեկը բղավել էր՝ փախի՛ր:
Դեպքի վայրից փախուստի դիմած զույգը հաջորդ օրը ներկայացել էր խոստովանական ցուցմունքով:
Նրանք եկել էին փաստաբանի հետ եւ պատմել կատարվածի իրենց տարբերակը, իբր թե աղջկա հայրը հարձակվել է տղայի վրա եւ սկսել է ծեծել նրան, իսկ տղան փորձել է պաշտպանվել:











