Սպիտակ քաղաքի բնակիչ Արգամ Աղրամանյանը բերման է ենթարկվել ուրիշի պայուսակը հափշտակելու կասկածանքով:
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած կինը հայտնել է, որ շենքի շքամուտքում անհայտ անձը հրել է իրեն եւ հափշտակել պայուսակը:
Ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցները պարզել են, որ գողությունը կատարել է Սպիտակ քաղաքի բնակիչ Արգամ Աղրամանյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:
Քննությշությունը շարունակվում է:











