ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բեար Գրիլսի շոուի նկարահանումների ժամանակ ասել է, որ չէր խմի իր մեզը, եթե դրանից կախված լիներ իր կյանքը: Սպիտակ տան ղեկավարը նման խոստովանություն է արել Running Wild-ի ռեալիթի շոուներից մեկի ժամանակ:

«Ես նման սովորություն չունեմ: Եվ հավանաբար չէի անի դա միայն հանուն շոուի»,- ասել է նախագահը:

Նշենք, որ սեպտեմբերին Օբաման ճանապարհորդություն էր կատարել Ալյասկայով եւ մասնակցել էր տարբեր միջոցառումների, որոնք նվիրված էին գլոբալ տաքացմանը: Սպիտակ տունը կապվել էր Գրիլսի հետ եւ պայմանավորվել հեռուստաշոուին նախագահի մասնակցության մասին, փոխանցում է Lenta-ն: