Համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից կանանց ծանակման ցնցող տեսանյութ է հայտնվել: Ահաբեկիչները «կենդանի ապրանքը» առեւանգել են սեռական ստրկության համար:
Տեսանյութի կադրերում գրոհայինները երիտասարդ աղջիկներին ու կանանց բռնի խլում են իրենց ընտանիքներից, որպեսզի վաճառեն որպես սեքս-ստրկուհիներ: Այդ ամենը տեղի է ունենում նրան ամուսինների եւ երեխաների աչքի առաջ: Ահաբեկիչները զինված են եւ սպառնում են վախեցած զոհերի հարազատներին, տեղեկացնում է Lifenews-ը:
ԻՊ-ի գրոհայինները հայտնի են դաժանությամբ եւ նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց հանցանքները: Նրանք պատանիների են բռնաբարում, հանրային մահապատիժներ են կազմակերպում եւ հաճախ դա նկարահանում են:











