Քիչ անց կսկսի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Շվեյցարիայի Բեռն քաղաքում:
Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Twitter-ի էջում գրել է, թե առաջինը շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն է ժամանել Իլհամ Ալիեւը, այնուհետ Սերժ Սարգսյանը:
Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:


















