Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներ 27-ամյա Տարոն Ավետիսյանը, 30-ամյա Մելիք Բազիկյանն ու Թադեւոս Ավետիսյանը բերման են ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով:

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են ծալովի դանակներ, էլեկտրահարիչ եւ մի քանի տասնյակ տարբեր չափի ու տեսակի բանալիներ: Ոստիկանները կասկածներ ունեն, որ նրանք մի բնակարանի գողությամբ չէին բավարարվել:

Գողություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Նրանք կալանավորված են:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում