Սանկտ Պետերբուրգում ԱԻՆ-ի աշխատակիցը ստիպված է եղել բախվել իր գործի հանդեպ  չափազանց անշնորհակալ վերաբերմունքի: Միջադեպը տեղի է ունեցել Գլինյանայա փողոցի թիվ  13 տան մոտ:

ԱԻՆ-ի բրիգադը կանչով եկել էր ծառից իջեցնելու կատվին, որը չափազանց վեր էր բարձրացել եւ չէր կարող ինքնուրույն իջնել: Սակայն երբ փրկարարն արդեն բարձրացել էր հրշեջների ծալովի սանդուղքով, կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչը բոլորովին ուրախությամբ չէր դիմավորել իրեն փրկողին, տեղեկացնում է   Lifenews-ը:

Վախից թե վատ բնավարության բերումով` կատուն,  փոխանակ խոնարհաբար թույլ տար, որ ԱԻՆ աշխատակիցը վերցնի իրեն, հարձակվել է վերջինիս վրա` ճանկռելով եւ կծոտելով: Արդյունքում փրկարարը մեծ ջանքեր է գործադրել կենդանուն հանգստացնելու համար եւ նրա հետ հետ չի իջել սանդուղքով, այլ կատվին նետել է գործընկերներին, որոնք ծառի տակ օպերատիվ կերպով բրեզենտե ծածկ էին բացել: