Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը եւ բարձրաստիճան այլ զինվորականները տեղում իրավիճակին ծանոթանալու համար մեկնել են քրդաբնակ Շրնաք նահանգ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարեւորում է գործողությունների վայրերում ապրող քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման հարցերը եւ վճռական է մինչեւ վերջ իրականացնել տարածքի «մաքրման» աշխատանքները։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե քուրդ ակտիվ հատվածի դեմ գործողությունների համար քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրե ու Սիլոփի շրջաններ են նետվել 10 հազար զինվորական։ Ռազմական գործողությունները ղեկավարում են 16 գեներալ ու 26 գնդապետ։ Նախատեսվում է ուղարկել եւս 5 հազար զինվորական։











