ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դառնում է «Իսլամական պետության» լավագույն հավաքագրողը։ Այ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ մեկնաբանելով հանրապետական թեկնածուի առաջարկը՝ արգելել մահմեդականների համար ԱՄՆ մուտքը։ Այս մասին գրում է CNN-ը» http://edition.cnn.com/
Դեմոկրատական կուսակցությունում բանավեճերի ժամանակ միանգամից մի քանի թեկնածու քննադատության են ենթարկել Դոնալդ Թրամփին։ Իր հերթին, թեկնածու Բերնի Սանդերսը նշել է, որ ցածր աշխատավարձերը միլիարդատեր Թրամփին լավ գաղափար են թվում։ Մերիլենդի նախկին նահանգապետ Մարթին Օ’ Մելլին հայտարարել է, որ ազգը չպետք է ամերիկյան արժեքները հանձնի ռասիստներին։ Նրա խոսքով, չի կարելի հանձնվել «մեծաբերան միլիարդատերերի ֆաշիստական հայտարարություններին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը Դոնալդ Թրամփին «հիմար» էր անվանել։











