Չինաստանի իշխանությունները մթնոլորտային աղտոտման դեմ պայքարի արտակարգ միջոցառումների շրջանակում հրահանգել են դադարեցնել կամ սահմանափակել Պեկինի եւ շրջակայքի 2,1 հազար ձեռնարկությունների աշխատանքը:
Ավելի վաղ Պեկինում չորս օրով բնապահպանական վտանգի չորս հնարավոր մակարդակից առավելագույնն էր մտցվել:
Արտանետումների նվազեցման համար քաղաքային իշխանությունները նաեւ կիսով չափ կրճատել են ավտոմեքենաների երթեւեկությունը` բացառություն անելով միայն ավտոբուսների, տաքսիների, «շտապօգնության» մեքենաների եւ արտակարգ ծառայությունների այլ տրանսպորտի, ինչպես նաեւ էլեկտրոմոբիլների համար:
Բացի այդ, քաղաքի իշխանությունները խորհուրդ են տվել երկուշաբթի եւ երեքշաբթի փակել պեկինյան դպրոցները եւ մանկապարտեզները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Japan Times-ին:











