Երեւանի Հանրապետության հրապարակում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ միացվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքապետը բեմ բարձրացավ Երեւանի 12 վարչական շրջանները ներկայացնող մեկական երեխաների ուղեկցությամբ, որոնց հետ էլ հետհաշվարկից հետո միացրեց տոնածառի լույսերը։
Դրան հաջորդեց տոնական հրառավառություն, ապա համերգ` հայկական շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ։
Միաժամանակ միացվեց մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը, որով ազդարարվեց տոնական միջոցառումների մեկնարկը:
Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաեւ քաղաքի տոնական ձեւավորումներում:
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով:











