QQ չինական կայքում հայտնվել է նոր iPhone 7-ի նախատիպը ներկայացնող տեսանյութ:

Ենթադրաբար տեսանյութը նկարահանել է Foxconn գործարանի աշխատակիցը, որը ձեռքում պահել է նոր iPhone 7-ը: Սարքավորումը արտաքինից էապես տարբերվում է նախորդ բոլոր iPhone-ներից: Այսպես՝ պաշտպանիչ ապակին չի զբաղեցնում ողջ դիմային մասը, եւ բացակայում է ֆիզիկական Home կոճակը: Դիմային խցիկը գտնվում է բարձրախոսի տակ, փոխանցում է Gazeta-ն:

Հետին կափարիչը նույնպես ձեւափոխվել է: Հիմնական խցիկը ավելի կենտրոնամերձ է դարձել՝ ավելի մոտենալով Apple  լոգոտիպին:

Սակայն, ինչպես հաճախ լինում է նման տեսանյութերի հետ, այդ կարող է «ֆեյք» լինել, քանի որ սարքավորումն ունի շատ թերացումներ, ինչպես օրինակ՝ լուսավառման բացակայությունը: