Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել դեկտեմբերի 13-ին Արմավիրում սրճեփ սարքերից գողություն կատարելու դեպքի մասին:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 13-ին վաղ առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ քաղաքի փողոցներից մեկում տեղադրված սրճեփ սարքերից գողություն է կատարվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ շրջիկ խմբերը կարողացել էին բերման ենթարկել գողության փորձ կատարած անձանց:
Ոստիկանության բաժնում պարզվել էր, որ բերման ենթարկվածները Երեւանի բնակիչներ են՝ 19-ամյա Էդմոն Հովհաննիսյան եւ մի քանի անգամ ազատազրկման դատապարտված Սամվել Նազարեթյանը:
Հովհաննիսյանն ու Նազարեթյանը ձերբակալված են: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











