Գյումրիի բնակիչ Արտյոմ Ոսկանյանը կասկածվում է ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու մեջ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 22-ին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Արտյոմ Ոսկանյանին: Վերջինիս հետախուզելու ընթացքում կոշիկների կրունկներում հայտնաբերվել է թմրամիջոց: Ոսկանյանը հայտարարել է, որ կանեփի զանգված է, պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն առգրավված է: Կատարվում է քննություն:











