31-ամյա Արթուր Արշակյանը կասկածվում է տարեց կնոջ պայուսակը գողանալու մեջ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին տարեց մի կին հաղորդում է տվել, որ թիվ 164 դպրոցի հետնամասի արահետով գնալիս անհայտ անձն իրենից հափշտակել է պայուսակը, որում եղել է անձնագիր, փաստաթղթեր, բջջային հեռախոս եւ գումար, եւ դիմել փախուստի:
Դեկտեմբերի 22-ին ոստիկաններին հաջողվել է գտնել գողությունը կատարած անձին՝ 31-ամյա Արթուր Արշակյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Քննությունը շարունակվում է:











