Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, ունի իրեն դրսեւորելու բոլոր հնարավորությունները: NEWS.am -ին տված հարցազրույցում Հայաստանում Բելառուսի հանրապետության Արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը պատմեց, թե ինչ հնարավորություններ է տեսնում ԵՏՄ շրջանակում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար, նաեւ Նոր տարու ու Սուրբ ծնունդը դիմավորելու բելառուսական ավանդույթների ու իր նվիրական ցանկության մասին:
2015 թ. ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրել Հայաստանն ու Բելառուսը՝ ԵՏՄ շրջանակում:
Եթե նույնիսկ հիմա ցուցանիշների զգալի աճ չկա, բայց համենայն դեպս, փոխադարձ առեւտրում մենք նվազում չենք նկատում, ու վստահ եմ, որ դա այն բանի շնորհիվ է, որ մեր սահմանները բացվել են, մեր երկրների միջեւ չկան մաքսային գործընթացներ, ամեն ինչ անցյալում է մնացել: Մեր երկրների միջեւ ապրանքների ազատ տեղաշարժ կա,ամենամոտ ապագայում իրականություն կդառնան նաեւ ազատության այլ աստիճաններ՝ ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի տեղաշարժի ազատությունը, որոնք արդեն գործում են որոշ գանձումներով: Որոշ ժամանակ անց այդ գանձումները նույնպես կվերանան:
Առեւտրի ցուցանիշները, եթե խոսենք ֆինանսական արտահայտությամբ, մի քիչ վատացել են 2014 թ համեմատ: Դրա համար մի շարք պատճառներ կան՝ հիմնական արժույթի փոխարժեքի փոփոխություններ, բազային ածխաջրածինների՝ նավթի ու գազի արժեքի փոփոխություն: Բայց մյուս կողմից էլ եթե վերլուծենք փոխադարձ ապրանքաշրջանառությունը, գրեթե բոլոր դիրքերով մենք քանակական արտահայտությամբ աճ ենք դիտարկում: Հայաստանն ու Բելառուսը Եվրասիական տնտեսական միության անդամներ են : Ինձ համար դժվարր է ասել թե որ միությունն է լավը՝ սա թե մեկ ուրիշը, բայց բնականաբար, առայժմ լավագույնը Եվրասիական տնտեսական միությունն է: Այն վերջերս է ստեղծվել է, այն լավ ներուժ ունի, լավ ապագա: Եվ այն տեմպը, որով մենք սկսել ենք, միանգամայն հաջող է:
Դուք որեւէ առաջխաղացում ակնկալո՞ւմ եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Նման հարցերը ոչ թե «թեժ» այլ «սառը» ռեժիմով լուծելու համար բանակցություններ են պետք: Հենց դրան էլ ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Եթե անհրաժեշտ է, Մինսկը կարող է հարթակ դառնալ իրենց երկրներում երկու հարգված նախագահների հանդիպումների համար: Վստահ եմ, որ երբ սկսվում են շփումները, փոխըմբռնման ավելի մեծ աստիճան է ապահովվում, իսկ երբ մենք իրար ավելի լավ ենք հասկանում՝ հայտնվում են վստահության լրացուցիչ տարրեր: Ես վստահ եմ, որ դա միակ ճիշտ ուղին է՝ բանակցություններ, հանգիստ շփում, առանց որեւէ անցումների «թեժ» փուլի:
Մի փոքր կպատմե՞ք բելառուսական ամանորյա ավանդույթների մասին:
Նոր տարին ու Սուրբ ծնունդը այն հրաշքն է, որը մենք ակնկալում ենք որպես ինչ որ հեքիաթ, որպես ինչ -որ կախարդանք, նորություն:: Նշվում է Սուրբ ծնունդը, բայց դրա հետ միասին անց է կացվում նաեւ « Բելառուսները հին ավանդույթներ ունեն, որոնք սկիզբ են առնում հեթանոսական ժամանակներից կոլյադավորման» ժողովրդական ծիսակատարությունը: «Կոլյադները» հենց Սուրբ ծնունդի տոնակատարությունն են: «коляда» բառը երկու ստուգաբանություն ունի՝ ոմանք ասում են, որ այն առաջացել է colendae բառից՝ (յուրաքանչուր առաջին ամսվա լատինական անվանումը), բայց մյուսներն էլ կարծում են, որ այն առաջացել է «коло», «колесо՝ այսինքն արեւ բառից: Եթե նայենք փաստացի օրացույցին, ապա այդ տոնի ժամանակաշրջանը համընկնում է ձմեռային գիշերահավասարին, երբ դեկտեմբերի 25 –ի լույս 26-ի գիշերվանից ցերեկը սկսում է երկարել:: ժողովրդի մեջ դա նաեւ անվանում են արեւադարձ, այսինքն արեւը շրջվում է դեպի ամառ:
Սուրբ ծնունդին ավանդաբար շատ գեղեցիկ սեղան է բացվում: Մինչ սփռոցը գցելը, դրա տակ դեզ են դնում: Դա խորհրդանշում է, որ Հիսուս Քրիստոսը մսուրում է ծնվել: Սեղանին դրվում է մոմ, որպես Բեթհեղեմի աստղի խորհրդանիշ, նաեւ կրակը՝որպես կյանքի խորհրդանիշ: Պարտադիր ատրիբուտներից է «կուտյան»: Դա շիլա է, որը պատրաստում են գարուց: Սեղանին դրվում է 12 կերակրատեսակ՝ առաքյալների թվին համապատասխան, յուրաքանչյուր կերակրատեսակը պետք է համտեսել: Հաշվի առնելով, որ դա պահքի ժամանակաշրջան է, Սուրբ ծնունդի նախօրեին որպես կանոն պատրաստվում են կերակրատեսակներ ձկից, սնկից, բանջարեղենից: Երիտասարդությունը, մանավանդ գյուղերում, շատ ուրախ է տոնում Սուրբ ծնունդը, շրջում է «խատաներով», ինչպես մեր երկրում են ասում՝ «կոլյադ» է անում: Երիտասարդների խմբին ուղեկցում է մի երիտասարդ մարդ՝ ծերունու կերպարանքով, իսկ երկրորդն էլ այծի կերպարանքով: Նման իմպրովիզային ծիսակատարության ժամանակ այծը խորհրդանշում է պտղաբերությունը, բարեկեցությունը:
Սկզբում այծն ասես փորձում է բոլորին պոզահարել, որից հետո ընկնում է հատակին, ինչը խորհրդանշում է հին տարվա մահը: Հետո տանտերերը, որոնց համար «կոլյադ անողները» ուրախ սուրբծննդյան երգեր են երգում, նրանց հյուրասիրություններ են մատուցում՝ երշիկ, քաղցրավենիք,խմորեղեն: Դրանից հետո այծը կենդանանում է, դա արդեն նոր տարվա ու նոր կյանքի խորհրդանիշն է: Համարվում է, որ ում կմոտենա այծը, նրանց համար Նոր տարին հաջող կլինի:
Հին բելառուսների մոտ եղել է հեթանոսական աստվածություն՝ Զյուզյա անունով: Դա ծերունի է, ցածրահասակ, երկար սպիտակ մորուքով: Նա բոբիկ քայլում է ձյան վրայով՝ ձեռքին գավազան եւ ապրում է անտառում: Եթե նա մոտենա գյուղին, ու նրան չհյուրասիրեն, ապա նա այդ գավազանով սկսում է հարվածել կոճղին, ու այդ տարածքում ուժեղ ձյուն է գալիս, խիստ սառնամանիքներ են սկսվում: Իսկ եթե նրա սիրտը շահեք, համապատասխանաբար լավ եղանակ կլինի, ուրախություն:
Երբ սեղանի շուրջ սկսում են «կուտյա» ուտել, առաջին գդալն անպայման պատուհանից դեն են նետում: Համարվում է, որ ծերունի Զյուզյան կուտի այն ու ավելի գթասիրտ կլինի:
Մեր տներում մենք Սուրբ ծննդի ծախօրեին միշտ մաքրություն ենք անում, կարգի բերում ամեն ինչ, ազատվում ոչ անհրաժեշտ իրերից: Մենք այդքան էքսպրեսիվ չենք, որքան ասենք իտալացիները, որոնք կահույքը դեն են նետում պատուհաններից: Մենք այս առումով ավելի տնտեսող ենք, նախընտրում են վերանորոգել այն:
Ի՞նչ հրաշքի է սպասում բելառուսի դեսպանը: Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
Ցանկացած այլ մարդու նման, ուզում եմ խաղաղություն, բարիք, բարեկեցություն: Բնականաբար այդ ամենը միայն ինքդ քեզ համար չես ուզում: Հաշվի առնելով, որ ես հիմա Հայաստանում եմ, կուզեի, որ այդ բարիքը ոչ միան Բելառուսում լիներ, այլեւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում: Հակամարտությունները ու անախորժությունները ոչ մեկին պետք չեն: Ես ուզում եմ, որ բոլոր անախորժությունները շրջանցեն մեզ, իսկ Նոր տարին միայն նոր ձեռքբերումներ ու նոր հնարավորություններ բերի, որոնք կնպաստեն մեր ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:











