Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ստուգել է քաղաքի հաշվեկշռին ստացված բելառուսական 30 տրակտորները: Տեխնիկան տրամադրվել է Կիեւի փողոցները ձնից մաքրելու նպատակով:

Կիեւի քաղաքային պետական վարչակազմի կայքի փոխանցմամբ, Վիտալի Կլիչկոն անձամբ է փորձարկել տրակտորներից մեկը եւ անցել քաղաքի փողոցներով:

«Այս ժամանակակից ավտոմատացված տեխնիկան զգալիորեն կթեթեւացնի հավաքարարների աշխատանքը: Եվ երբ ձյուն գա, այն ավելի արդյունավետ կաշխատի՝ մաքրելու համար Կիեւի բակերն ու մայթերը»,-ընդգծել է քաղաքապետը, հաղորդում է RT-ն: