Շվեյցարիայում ռոբոտ է ստեղծվել, որը կարողանում է տեղաշարժվել ուղղահայաց տարածությունում: Այդ մասին տեղեկացնում է New Scientist-ը:
Չորսակնանի ռոբոտը զինված է պրոպելլերներով, որոնք օգնում են ինչպես սահուն տեղաշարժվել գետնի վրայով, այնպես էլ բարձրանալ պատերին: Ռոբոտի մշակմանը մասնակցել է Ցյուրիխում Disney-ի հետազոտական կենտրոնի աշխատակից Պոլ Բերդսլին եւ Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի նրա գործընկերները, գրում է Gazeta-ն:
Նախատիպի երկարությունը չի գերազանցում 60 սմ-ը, այն զինված է երկու զանգվածեղ պրոպելլերներով, որոնք ապահովում են հորիզոնական մակերեւույթի վրա շարժումից անցումը ուղղահայաց մակարեւույթին:
«Մեզ համար նույնն է, թե մատով դիպչենք երկնքին, բայց սա աշխատում է», — նշել է Բերդսլին:
Քանի որ այս փուլում ռոբոտն ընդամենը նախագիծ է, նրա աշխատանքի ժամանակը սահմանափակված է միջինը 10 րոպեով, սակայն նախագծողները վստահ են, որ հնարավոր կլինի կատարելագործել տեխնոլոգիան: Հետագայում Բերդսլին նախատեսում է գործընկերների հետ հասնել նրան, որ ռոբոտը կարողանա անխոչընդոտ տեղաշարժվել առաստաղով:











