Ճապոնացի ինժեներները ստորջրյա սմարթ-ձեռնոց են մշակել, որի օգնությամբ կարելի է առանց խորը սուզվելու ջրի տակ օբյեկտներ հայտնաբերել:
Ձեռնոց-հիդրոտեղորոշիչն IrukaTact անվանումն է ստացել: Ճապոներենից թարգմանաբար «Iruka» նշանակում է «դելֆին»: Այս սարքը կարող է նաեւ մինչեւ 1 մետր հեռավորությամբ պղտոր ջրում «զգալ» օբյեկտները:
Ըստ Informing-ի, Ճապոնիայում հաճախ են ջրհեղեղներ գրանցվում: Տարերքի զոհ են դառնում մարդիկ, շինություններ են քանդվում:
Ակնհայտորեն, հայտնագործությունը շատ օգտակար կլինի ջրհեղեղից հետո մարդկանց որոնողական եւ փրկարարական աշխատանքների ժամանակ: Ձեռնոցը կարելի է նաեւ օգտագործել վիրտուալ իրականության հավելվածներում եւ թվային մոդելավորման ժամանակ:











