Կանադայի Տորոնտո քաղաքում փքաբլիթ գողացող փափկամազ գողին ֆիքսել է սրճարանի աշխատակիցներից մեկի տեսախցիկը, հայտնում է Lifenews-ը:

Ջրարջը փքաբլիթին հասնելու համար գործի է դրել նինձյայի հմտություններ: Կադրում երեւում է, թե ինչպես է կենդանին սկզբում օդափոխիչ համակարգի պատուհանից ներս նայում, իսկ հետո կանգնում է առջեւի թաթերի վրա՝ մոտենալով քաղցրավենիքին: Այնուհետեւ ատամներով բռնում է փքբլիթը եւ ակնթարթորեն անհետանում: