Տոկիոյի Ցուկիձի տարածքի ձկան շուկայում վերջին անգամ է ամանորյա աճուրդ կազմակերպվել: Աճուրդի ընթացքում վաճառվել է 200 կգ քաշով երկնագույն թյունոս ձուկ: Ինչպես հայտնում է The Financial Times–ը, ձկան համար մոտավորապես 117 հազարր դոլար են վճարել:

Գլխավոր լոտի տերն է դարձել Sushi-Zanmai ռեստորանային ցանցի սեփականատեր Կիյոսի Կիմուրան, որը իրեն «թյունոսի թագավոր» է անվանում:

Անցած հունվարին 180 կիլոգրամ քաշ ունեցող ձկան համար Կիմուրան 37 հազար դոլար էր վճարել: Ռեկորդը սահմանվել էր 2013 թ.: Այն ժամանակ 222 կիլոգրամանոց թյունոսը վաճառվել էր 1.8 մլն դոլարով:

Ճապոնիային է բաժին հասնում թյունոսի համաշխարհային որսի երեք քառորդը: Երկրում թյունոսը շատ բարձր է գնահատվում՝ որպես սուշիի բաղադրիչ:

Ցուկիձիի ձկան շուկան գոյություն ունի 1935 թ. սկսած ու ամենամեծն է աշխարհում, հայտնում է Lenta.ru-ն .