Կալիֆորնիացի վարորդը ողջ է մնացել նահանգի հարավ-արեւմտյան հատվածի Սան-Գաբրիել լեռներում կիրճն ընկնելուց հետո: Տղամարդն իր անկման տեսագրությունը հրապարակել է YouTube-ում:

YouTube-ում  TurboFoz անունով հանդես եկող օգտատիրոջ խոսքով, ինքը հունվարյան արեւոտ օրով ընթանում էր Լոս Անջելեսի օգրուգի լեռնային ավտոճանապարհով` իր «Սուբարուի» պատուհանից հիանալով հեքիաթային տեսարաններով: Երբ վարորդը դուրս էր եկել լեռնային թունելներից մեկից, արեւի լույսը խփել էր նրա աչքերին` մի վայրկյան կուրացնելով այնպես, որ նա չէր նկատել կտրուկ շրջադարձը եւ անդունդն էր գլորվել, տեղեկացնում է   SlavicSac.com-ը:

Նրա բախտը բերել է. ավտոմոբիլի անկմանը խոչընդոտել է ջրհորդանի փողրակը եւ տեղ հասած հրշեջները վարորդին ու նրա ծռմռված փոխադրամիջոցը հանել են խորը կիրճից: