Իտալացի 21-ամյա երաժիշտ Էմանուել Ֆազանոն ուշացել է Միլանից Հռոմ ուղեւորվող գնացքից: Բայց այդ սխալը նրա համար լայն հռչակի ու մի քանի պայմանագրի առիթ է դարձել:  

Սպասումը գեղեցկացնելու համար երիտասարդը կայարանի դաշնամուրի վրա նվագել է իր ստեղծագործություններից մեկը: Այդ պահին այնտեղ է գտնվել մի պրոդյուսեր, որը նկարահանել է անսպասելի ելույթը եւ ձայնագրությունը տեղադրել է համացանցում, տեղեկացնում է  LifeNews-ը:

Տեսանյութն արագ ժողովրդականություն է հավաքել: Երիտասարդ դաշնակահարը հրավեր է ստացել մասնակցելու հեռուստատեսության գալա-ընթրիքին եւ համերգով հանդես գալու Մեծ Բրիտանիայում: Մինչ այդ դեպքը Ֆազանոն բավարարվում էր հյուրանոցներում եւ ռեստորաններում ելույթներով: