Թաիլանդի Փհուքեթ կղզու հարավային մասի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող պիթոնը կծել է այն զբոսաշրջիկ չինուհու քիթը, որը փորձում էր համբուրել նրան: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին օձերի հետ ներկայացման ժամանակ, գրում է Lenta–ն՝ վկայակոչելով Phuket News–ը:
29-ամյա աղջիկը, որի անունը նշված չէ, հետազոտվել է Փհուքեթի Sirirot միջազգային հոսպիտալում: Չինուհու քթի վրա սպիպված են եղել մի քանի կար դնել: Սողունը թունավոր օձ չէ, դրա համար էլ չինուհու կյանքին վտանգ չի սպառնում: Նա ստացված վնասվածքներից հետո ապաքինվում է տեղի հյուրանոցներից մեկում:
Տեսագրությունը, որը YouTube-ի իր ալիքում հրապարակել էր բլոգեր Սթիվ Լեյնը, ավելի քան 25 հազար մարդ է դիտել: Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է պիթոնը, որին իր ձեռքերում պահել էր ժամանցային շոուի մասնակիցը, կծում աղջկա դեմքը: Տեսագրության նկարագրության մեջ չինուհու անունը նշված է որպես Ցզին Ցզին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ֆիզիկական վնասվածքների ու հոգեկան ապրումների համար չինուհին 3.2 հազար դոլար փոխհատուցում է ստացել այն ընկերությունից, որին պատկանում են օձերով շուի իրավունքները:











