Համացանցում հայտնվել է մեքսիկացի թմրաբարոն Էլ Չապոյի (Կարճլիկ) ձերբակալման առաջին տեսանյութը։ Փախուստի դիմած հանցագործին ձերբակալել էին հունվարի 8-ին։ Այդ մասին հայտնել էր անձամբ Մեքսիկայի նախագահը, փոխանցում է Lifnews-ը։
Խոակին Արչիվալդո Գուսման Լոերան՝ հայտնի Էլ Չապո մականունով, բանտից փախել էր 2015թ. հուլիսին։
Մեքսիկայի նախագահի աշխատակազմը կազմակերպել էր նրա ձերբակալման ուղիղ հեռարձակումը։ Կարճլիկին տեղափոխել են «Ալտիպլանո» բանտ։











