Թեթեւշարժիչանի օդանավը հունվարի 11-ի երեկոյան պիկ ժամին վթարային վայրէջք է կատարել ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Մուրփարքի 23-րդ մայրուղում, որի ղեկին հայ է եղել:

Դաշնային ավիացիոն վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յան Գրեգորը տեղի ունեցածը ներկայացրել է որպես «հարկադիր վայրէջք»:

«Պարզապես շարժիչի հետ կապված խնդիր կար եւ մենք ստիպված էինք գնալ վայրէջքի»,-ասել է օդաչու եւ կոնստրուկտոր Սեւակ Սարգսյանը, ով այդ պահին ուսումնական թռիչք էր իրականացնում:

Նրա խոսքով, հիմնական խնդիրն այդ պահին ներքեւում գտնվողների անվտանգությունն էր: «Ես հարմար վայր էի փնտրում վայրէջքի համար»,-ասել է Սարգսյանը:

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել՝ առանց վնասվելու: