Ստամբուլի Սուլթան Ահմեդ մզկիթի հարեւանությամբ հունվարի 12-ի առավոտյան դեռեւս չպարզված հանգամանքներում պայթյուն է որոտացել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով շրջվել է մի ոստիկանական մեքենա։ Նշվում է, որ կան բազմաթիվ վիրավորներ։











