Իսրայելցի գիտնականները  «խելացի» ճամպրուկ են ստեղծել, որը շարժվում է իր տիրոջ հետեւից: Այդ սարքը նախագծել են  Nua Robotics ընկերության աշխատակիցները:

Խելացի ճամպրուկը  տեսախցիկի հետ ներկառուցված տվիչ ունի, որը որոշում է տիրոջ գտնվելու վայրը: Սակայն արժե նշել, որ սարքն առայժմ կարող է տեղաշարժվել միայն հարթ տարածության վրա եւ տիրոջ հետեւից: Շարժման ընթացքում ճամպրուկի տերն անընդհատ տեղեկանում է, թե այդ պահին որտեղ է իր  «խելացի» օգնականը:

Նշանակալի է այն, որ բավականին բարդ կլինի նման ճամպրուկը գողանալը, բայց եթե ինչ-որ մեկի մտքով անցնի յուրացնել այդ սքանչելի հարմարանքը,  «խելացի» սարքը տագնապի ահազանգ կհնչեցնի, տեղեկացնում է    Informing-ը:

Եվս մեկ հետաքրքիր մանրամասն. սարքը լիցքավորվում է հենց շարժման գործընթացում: Պետք է ասել, որ գյուտն առայժմ մինչեւ վերջ մշակված չէ, սակայն արդեն փորձարկվում է տարբեր պայմաններում: 

Նախատիպի պրեմիերան տեղի է ունեցել   CES-2016 նոր նվաճումների ցուցահանդեսին: Հաջող թեստավորման դեպքում խելացի ճամպրուկը մանրածախ առեւտրում կհայտնվի արդեն  2016-ի վերջին:

Ինչպես պնդում են մշակողները, նրանց գյուտը միայն հարուստ զբոսաշրջիկների համար չէ: Ռոբոտ-ճամպրուկում կիրառված նոր տեխնոլոգիաները կարելի է օգտագործել սուպերմարկետային սայլակներում, ինչը կարեւոր կլինի տարեցների համար: Մշակողները նաեւ կարծում են, որ տիրոջն ամեն քայլափոխի հետեւող  ճամպրուկի ունիվերսալությունն այն ուղղակի անփոխարինելի իր կդարձնի ճանապարհորդելու սիրահարների համար: