Samsung ընկերությունը մտադիր է փետրվարին ներկայացնել իր երկու՝ Galaxy S7 եւ Galaxy S7 Edge մոդելները: Սակայն, լրատվամիջոցների փոխանցմամբ, սրանք կարող է միանալ նաեւ երրորդ մոդելը՝ Galaxy S7 Edge+-ը:
Նախնական տվյալներով, այս մոդելները շատ են տարբերվելու նախորդ՝ S6 շարքից: Մասնավորապես, շեշտը դրվելու է դրանց աշխաանքի հզորության վրա. Samsung Galaxy S7-ը 3.000 մԱժ մարտկոց կունենա, Galaxy S7 Edge-ը՝ 3.600 մԱժ մարտկոց:
Հայտնի է նաեւ, որ երկու մոդելներն էլ Exynos 8 Octa 8890 կամ Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր կունենան:
Ըստ Informing.ru-ի, Samsung-ի նորույթների շնորհանդեսը կարող է կայանալ փետրվարի 21-ին, MWC ցուցահանդեսի ժամանակ:











