ՆԱՍԱ-ի բեռները Միջազգային տիեզերակայան կտեղափոխեն մասնավոր ընկերությունները: ՆԱՍԱ աէրոտիեզերական գործակալությունը պայմանագրեր է կնքել երեք մասնավոր ընկերությունների հետ՝ բեռները միջազգային տիեզերական կայան տեղափոխելու համար: Նրանց առաքելությունը կերկարացվի մինչեւ 2024 թ.:
Դրանք են Orbital ATK ընկերությունը Վիրջինիայից, Sierra Nevada -ն՝ Նեւադա նահանգից ու SpaceX –ը՝ Քալիֆորնիայից: Ըստ պայմանագրերի՝ յուրաքանչյուր ընկերությունը երաշխավորում է առնվազն վեց թռիչքների իրականացում, հայտնում է NTDTV-ն:
Orbital ATK ընկերությունն արտադրում է Cygnus տիեզերանավերը, SpaceX-ն էլ՝ Dragon նավերը: Երկու ընկերություններն էլ արդեն բեռներ են տեղափոխել տիեզերակայան:
Sierra Nevada կորպորացիան զբաղվում է Dream Chaser տիեզերանավի մշակումով: Այն տիեզերք դուրս կբերի հրթիռակիրը, իսկ վայրէջ տիեզերանավը կկատարի հորիզոնական ձեւով՝ օդանավի նման:
Տիեզերանավը ունակ է ոչ միայն բեռ փոխադրել, այլեւ մարդկանց: Այն կարող է Միջազգային տիեզերակայան հասցնել յոթ հոգուց բաղկացած անձնակազմ:
Պայմանագրերի արժեքը չի հրապարակվում: Սակայն ավելի վաղ ՆԱՍԱ գործակալությունը հայտնել էր, որ ծրագրի կատարման համար տարեկան մինչեւ մեկուկես միլիարդ դոլար է ծախսելու:











