Ռուսաստանում՝ Բառնաուլի եւ Նովոսիբիրսկի միջեւ՝ դաշնային M-52 մայրուղում վարորդներն ականատես են եղել, թե ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարել ճանապարհի մեջտեղում: Ավտոբուսային կանգառից քիչ հեռու կանգնած մի մարդ ուղղաթիռ է բարձրացել, ինչից հետո ուղղաթիռը հեռացել է:
Ըստ «Ռոսբալտ»-ի, ականատեսները բջջային հեռախոսով նկարահանել են կատարվածն ու տեսագրությունը հրապարակել Youtube-ում:
Ալթայի երկրամասում այդպիսի ընդամենը 6 ուղղաթիռ կա. 5-ը պատկանում է «Ալթայի ավիաուղիներ»-ին, մեկը՝ մարզային ՆԳՆ-ին: Ոչ ոք չի հաստատել ճանապարհին ուղղաթիռի վայրէջքի մասին լուրը:











