Mossessian Architecture ճարտարապետայան ընկերությունը, որը գլխավորում է ֆրանսիահայ հայտնի ճարտարապետ, Բրիտանական թագավորական ճարտապետական ինստիտուտի անդամ Միշել Մոսեսյանը, հաղթել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի գլխավոր մահմեդական թանգարանի ստեղծման միջազգային մրցույթում: Այս մասին գրում է De Zeen-ը:
Թանգարանի կառուցմանը սպասում է ամբողջ մահմեդական աշխարհը: Այն պետք է վեր հառնի Մեքքայից 7 կմ հեռավորությամբ եւ խորհրդանշի մահմեդականության ծնունդը:
«Հավատքի թանգարանը» 5.600 կմ տարածք կընդգրկի: Այն կունենա վիրտուալ մզկիթ, աուդիո-վիդեոսրահներ, 3D ցուցադրություններ, տանիքին՝ այգիներ:
Հատկանշական է, որ թանգարանի գլխավոր շենքի քարերը բերվելու են աշխարհի մահմեդական բոլոր երկրներից:













