SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը համացանցում տեղադրել է Falcon 9 հրթիռի աստիճանի անհաջող վայրէջքի տեսանյութը։
Մեկնաբանելով փորձի արդյունքը՝ Մասքը նշել է, որ կոշտ վայրէջքի պատճառ կարող էր դառնալ ցածր ջերմաստիճանի պատճառով առաջացած սառցակալումը։ Նշենք, որ ծովային պլատֆորմի վրա վայրէջք կատարելիս հենակներից մեկը չէր բացվել, ինչի հետեւանքով հրթիռի աստիճանը վայրէջքից հետո դուրս էր նետվել, փոխանցում է Informing-ը։
Սա Falcon 9-ի հրթիռի վայրէջքի առաջին ձախողված փորձը չէ։ Առաջին 2 փորձերը նույնպես տապալվել էին։ Հաջող էր ընթացել երրորդ փորձը, որից հետո թվում էր, թե SpaceX-ը կարողացել է դրական արդյունք գրանցել ծովային պլատֆորմի վրա վայրէջք կատարելու գործում։ Սակայն դրան հաջորդեց եւս մեկ ձախողում։
Մասքը հայտնել է, որ ընկերությունը շարունակելու է իր փորձերը։











