Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի տարածքում արդեն 4 ժամ է՝ 60-ից ավելի մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ ձնաբքի եւ ճանապարհի մերկասառույցի պատճառով մնացել են խցանման մեջ:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ, բնակիչներ փորձում են մեքենաները դուրս բերել խցանումից: Մեքենաներից մի քանիսը բախվել են իրար:




















