Չնայասած սառնամանիքին՝ Մոսկվայում ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մասնակցել է ջրօրհնեքի տոնական միջոցառումներին։ Պատգամավորը մտել է մայրաքաղաքի կենտրոնում դրված մկրտության ավազանի սառույցախառը ջրի մեջ, որից հետո բառացիորեն կորցրել է խոսելու կարողությունը։ Քաղաքական գործիչն ի վիճակի չի եղել պատասխանել հարցերին եւ շնորհավորանքներին, փոխանցում է Lifenews-ը։

Նախատեսվում է, որ Ռուսաստանում ջրօրհնեքի ավանդական արարողություններին կմասնակցի 125 հազար ռուսաստանցի։