Ռուսական ավիացիան Սիրիայում չորս օրվա ընթացքում ավելի քան 150 մարտական թռիչք է իրականացրել: Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Անցած չորս օրվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ավիախմբի ինքնաթիռները մարտական 157 թռիչք են իրականացրել Հալեպի, Դեյր-էզ-Զորի, Հոմսի, Համայի, Ռաքքայի եւ Լաթաքիայի նահանգներում ահաբեկչական ենթակառուցվածքի 579 օբյեկտների նկատմամբ», — հայտնել է զինվորականը:
Թռիչքներից մեկի ընթացքում ռուսական Սու- 34 ինքնաթիռը ռմբակոծել է Լաթաքիայում «Իսլամական պետության» մի քանի հենակետ, ինչի հետեւանքով 20 գրոհային է սպանվել եւ խոշոր տրամաչափի թնդանոթներով չորս ջիփ է ոչնչացվել:











