Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի 67-ամյա բնակչուհի Լինեա Լատանցիոն ստիպված է եղել հինգ ննջասենյակով իր տնակից տեղափոխվել բակում կայանած քարշակ, որովհետեւ կատուները զբաղեցրել էին տան բոլոր սենյակները: Թոշակառու կնոջ տանը 800 հասուն առանձյակ է ապրում եւ 300 կատվի ձագ, տեղեկացնում է Mirror-ը:
Լինեա Լատանցիոն կատուների բացառիկ օթեւանի` Cat House On The Kings-ի տերն է, որում կատուները չեն նստում վանդակներում, այլ ազատ տեղաշարժվում են տանը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ թոշակառուն, որը ոչ ամուսին ունի, ոչ երեխաներ, սկսեց իրեն մենակ զգալ մոտ 400 քառակուսի մետր մակերեսով տանը: Այդ ժամանակ նա որոշեց վաճառել զարդերն ու ավտոմեքենան, իսկ ստացված գումարով կատուների օթեւան բացել, տեղեկացնում է Vesti-ն: Ներկայումս ամերիկուհին քարշակում է ապրում, իսկ նրա կենդանիներին տանը հոգ են տանում կամավորները: Օթեւանի բոլոր չորքոտանի բնակիչներին ամերիկուհին փողոցում է գտել: Լինեա Լատտանցիոն ընտանի կենդանիների բուծմամբ տարվել է 1992-ին, իսկ 1993-ին անասնաբույժի կրթություն է ստացել:
Այսպիսով, մոտ քառորդ դարի ընթացքում կնոջ ձեռքի տակով 28 հազար կատու է անցել:
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները գրել էին, որ 2015-ի դեկտեմբերին հունական Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքի Hott Spott սրճարանի տերերը սկսել են անտուն շներին ներս թողնել:











