Ինդոնեզական Իգոն հրաբխի ժայթքման պատճառով Ֆլորես կղզուց ավելի քան 1.200 մարդ է տարհանվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ին:
Տարհանման ենթակա են Իգոն լեռան տարածքից 3 կմ շառավղով գտնվող բոլոր տները: Տեղական իշխանությունները պատրաստ են ընդլայնել տարհանման ծրագրերը, եթե իրավիճակն ավելի բարդանա:
Ֆլորես կղզում գտնվող Իգոն հրաբուխը Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխների թվում է:











