Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում ուղեւորատար ավտոբուս է շրջվել: 2 մարդ զոհվել է, եւս 18 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդել են նահանգային իշխանության ներկայացուցիչները:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, դեպքը տեղի է ունեցել Սան Խոսե քաղաքի մերձակայքում: Որոշ տուժածներ հոսպիտալացվել են: Պատահարի պատճառները պարզվում են: