Ֆրանսիացի գիտնականը Youtube-ում տեսահոլովակ է տեղադրել, որում, նրա կարծիքով, հստակ կարելի է Լուսնի վրա ձեռքով պատրաստված շուրջ 50 տարբեր շինություն տեսնել: «Dni.ru»-ի փոխանցմամբ, այս նյութերը ֆրանսիացի գիտնականը հայտնաբերել է Google Moon-ի օգնությամբ Լուսնի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում:
Այս հարցի բազմամյա եւ մանրամասն վերլուծությունը գիտնականին թույլ են տվել եզրակացնել, որ Լուսնի վրա իր հայտնաբերած բոլոր օբյեկտները ձեռքով են պատրաստվել: Իսկ քանի երկրաբնակները չէին կարող դա անել, մեկ եզրակացություն է մնում. դա արել են այլմոլորակայինները:











