Նյու Յորքում լճի ափին մեքենան կայանած վարորդը հաջորդ առավոտյան չի կարողացել այն դուրս բերել սառցե կաղապարի միջից։ Mitsubishi Lancer-ը Էրի գետի ափին է մնացել ողջ գիշեր։

Մառախլապատ գիշերվանից եւ լճի ալեկոծություններից հետո մեքենան հայտնվել է ավելի քան 10 սմ հաստությամբ սառցե կաղապարի մեջ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։

Սառույցն այնքան կարծր է եղել, որ մեքենան ստիպված են եղել լվանալ տաք ջրով եւ աղով։ Բարեբախտաբար մեքենան չի տուժել։