Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում:
«Կոռուպցիան էս համակարգում ես կոչնչացնեմ հիմնովի, շեշտում եմ Ճանապարհային ոստիկանությունը, որովհետեւ դա մեր դեմքն ա, եւ քաղաքում տեսնում են՝ ինչ ա կատարվում: Մեր հասարակությունը մեզ չի վստահում, այդ թվում նաեւ ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի եւ նրանց աշխատաոճի հետ կապված: Ձեռքներդ կկտրեմ եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը՝ հարկահավաքը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը խոսքս էս պարգայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը: ՃՈ-ն շատ դժվարին աշխատանք ա տանում, բայց մի քանի թափթփուկ կարող ա էդ ամբողջ աշխատանքը զրոյականի բերի: Չեմ հանդուրժի, չի կարելի մյուսների աշխատանքը աղտոտող անթասիբների, անշնորքների պահել էս համակարգում»,- այսօր՝ հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին հայտարարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:











