Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ հունվարի 21-ին, հրաժարվել է կատարել Ոստիկանության կենտրոնականի աշխատակիցների հետ միասին գնալ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան. Նրան բերման են ենթարկել, հաղորդում է A1plus.am-ը: 

Նա ոստիկաններից սկզբում հարցրել թե, ինչպես են իրեն բերման ենթարկելու, ձեռնաշղթանե՞ր են հագցնելու: Բացասական պատասխան ստանալուց հետո, նա հագել է բաճկոնը դուրս եկել տնից ու պառկել աստիճանների մոտ՝ ասելով՝ «Ես չեմ ենթարկվում ձեզ, դուք կարող եք հարկադրանքի կիրառմամբ տանել ինձ»:

Ոստիկանները բռնել են ակտիվիստի ոտքերից ու ձեռքերից ու նրան բերման ենթարկել դատարան, որտեղ այսօր ժամը 14.00-ին նախատեսված է դատական նիստւ:

 Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ չի ներկայացել դատական նիստերին. նա մեղադրվում է ոստիկանության ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։